ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին

14:57 • 24.03.14

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 


ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։


Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին։


Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ ԱԳՆ հուշամեդալներ։