Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է դուրս բերել Ղրիմից զինվորականներին

14:48 • 24.03.14

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը դուրս բերել Ղրիմից զինվորականներին: Ուկրաինացի զինվորականները կատարել են իրենց պարտքը: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը՝ բացելով խորհրդարանի հաշտեցման խորհրդի նիստը, հաղորդում է liga.net-ը:

 

Տուրչինովը նշել է, որ շարունակվում են հարձակումները Ղրիմում ուկրաինական զորամասերի վրա, ինչպես նաև զինվորականների ընտանիքների դեմ սադրանքները: Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել Պաշտպանության նախարարությանը հանձնարարել իրականացնել Ղրիմում գտնվող զորամասերի վերատեղակայում։

 

Կառավարությանը հանձնարարվել է ապահովել զինծառայողների ընտանիքների և բոլոր նրանց տարհանումը, ովքեր ստիպված են լքել իրենց Ղրիմի տները: