Ադրբեջանական բանակի զինվորն ինքնասպան է եղել

13:25 • 24.03.14

Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված զենքից, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը։



Համաձայն տարածված տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել ճակատային զորամասերից մեկում։


20-ամյա շարքային Գեյբաթգուլու Ազիզովն ինքնասպան է եղել ծառայողական զենքով։

 

Հարուցվել է քրեական գործ։