Ամերիկյան ինքնաթիռը չի կարողացել գտնել չինացի օդաչուների հայտնաբերած Boeing-ի բեկորները

14:24 • 24.03.14

ԱՄՆ օդուժի ինքնաթիռը, որը մասնակցում է մալայզիական անհետացած Boeing 777 ինքնաթիռի որոնումներին, չի հայտնաբերել ավելի վաղ չինացի օդաչուների կողմից նկատված բեկորները, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Հնդկական օվկիանոսի հարավում կասկածելի մասերի հայտնաբերման մասին տեղեկացրել էր Չինաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-76 ինքնաթիռի անձնակազմը։

 

Ամերիկյան P8 Poseidon ինքնաթիռը տեղեկությունը ճշտելու նպատակով թռիչք էր իրականացրել, սակայն մնացորդները հայտնաբերել չի հաջողվել։

 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռը, որտեղ եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, մարտի 8-ին անհետացել է ռադարների տեսադաշտից և առայժմ չի հայտնաբերվել։