Ղրիմի մեկ երրորդում էլեկտրականություն չկա, հովհարային անջատումներ են
Ղրիմի թերակղզու տարածքի մեկ երրորդն առանց էլեկտրականության է մնացել Կիևի գործողությունների պատճառով, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը: «Ուկրէներգոն» առանց նախազգուշացման և բացատրության կիսով չափ կրճատել է էլեկտրականության մատակարարումը Ղրիմ:
Տեղի բաշխիչ ցանցերը ստիպված են եղել անցնել հովհարային անջատումների: Կանխատեսվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման նվազեցման դեպքում, Ղրիմում հարկադրված կլինեն էլեկտրաէներգիա մատակարարել հատուկ գրաֆիկով՝ ժամային կարգով:
Ըստ աղբյուրի՝ Ղրիմի իշխանությունները սա շանտաժի փորձ են համարում. Ուկրաինան որոշել է ճնշման վերջին լճակն օգտագործել Ռուսաստանի դեմ:
Սիմֆերոպոլի, Սևաստոպոլի և Կերչի ջերմաէլեկտրակայաններն այժմ ստիպված կլինեն աշխատել ամբողջ հզորությամբ: Սակայն ամբողջ թափով աշխատելու համար անհրաժեշտ փոփոխությունները մեկուկես ամիս ժամանակ կպահանջեն:










