Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» 529 անդամ դատապարտվել է մահապատժի

15:46 • 24.03.14

Եգիպտոսի դատարանն այսօր մահապատժի է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման 529 անդամի, որոնց դեմ ներկայացվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության համար։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, մահվան դատապարտվածների մեծ մասը տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակիցներն են, որոնք ձերբակալվել են իրավապահների ու Մուրսիի ընդդիմախոսների հետ բախումների ժամանակ։

 

Reuters գործակալությունը հավելում է, որ ձերբակալվածներից արդարացվել է միայն 16 հոգի, իսկ մահվան դատավճիռը դեռևս կարող է բողոքարկվել։ Դատավճռի ընթերցման պահին դատարանի դահլիճում եղել է 123 մեղադրյալ։