Եվրամիությունը մտադիր է նվազեցնել ռուսական գազից կախվածությունը
Եվրամիությունը մտադիր է ոչ միայն պատժամիջոցներ կիրառել ռուս պաշտոնյաների նկատմամբ, այլև կրճատել կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից, այս մասին հաղորդում է «Коммерсантъ»-ը:
Բրյուսելում անցկացված ԵՄ ղեկավարների երկօրյա վեհաժողովի արդյունքներն ամփոփելով՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:
Էներգակիրների արտաքին մատակարարողներից, մասնավորապես Ռուսաստանից, էներգակախվածության նվազեցման ուղղությամբ նոր ռազմավարության համաձայն՝ Եվրոպայում էներգառեսուրսները պատրաստվում են փոխարինել ԱՄՆ-ից թերթաքարային գազի ներկրման և վերականգնվող ու միջուկային էներգիայի մասնաբաժնի ավելացման հաշվին:
Ռուսական էներգառեսուրսների պահանջարկի կրճատման ուղղությամբ գործողությունների կոնկրետ պլանը Եվրահանձնաժողովը պետք է ներկայացնի հունիսին՝ ԵՄ ղեկավարների վեհաժողովի ժամանակ:










