Իրանն ամերիկյան ավիակրի օրինակով մակետը պատրաստում է ֆիլմի համար

12:10 • 24.03.14

«Նիմից» դասի ամերիկյան ատոմային ավիակրի մակետը, որը կառուցվում է իրանական Բենդեր Աբասում, պարզվում է՝ ֆիլմի համար նախատեսված դեկորացիա է։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին տեղեկացրել է The Guardian-ը՝ իրանական ԶԼՄ-ներին հղումով։ Նշվում է, որ   ավիակիրը կառուցվում է ռեժիսոր Նադեր Թալեբզադեհի նոր նախագծի համար, որը պատմում է 1988թ. Պարսից ծոցի օդային տարածքում տեղի ունեցած ավիավթարի մասին։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ այն ժամանակ ամերիկյան Vincennes նավը ոչնչացրել է Iran Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը՝ շփոթելով այն իրանական կործանիչի հետ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 290 մարդ։

 

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հաղորդում էին, որ արբանյակից արված լուսանկարների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ Իրանը կառուցում է ամերիկյան CVN 68 ավիակրի կրկնօրինակը։