Կալինինգրադում հայկական շաուրմայանոցը 32 մարդու թունավորման պատճառ է դարձել

11:37 • 24.03.14

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի «Ռոսպոտրեբնադզորը» (ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող մարմին) մարդկանց զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցել, և այժմ իրականացվում է տեղական շաուրմայանոցներից մեկի ստուգում, հայտնում է Life News-ը:

 

Քաղաքի կենտրոնի այդ սննդի օբյեկտի՝ շաուրմայանոցի սեփականատերը հայազգի ձեռնարկատեր ոմն Դ. Ա. Մկրտչյանն է: Նրա շաուրմայանոցում սնված 32 հոգին հայտնվել է հիվանդանոցում։ Մկրտչյանը նաև հացի փուռ ունի:

 

Փորձագետները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել նրա օբյեկտներում: Այժմ շաուրմայանոցը փակ է:

 

Փորձագետները նաև հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկում՝ թունավորման օջախը լոկալիզացնելու համար: