Կիմ Չեն Ընն առաջին անգամ հասարակության մեջ է դուրս եկել կնոջ և քրոջ հետ

08:40 • 24.03.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնվել է հասարակության առջև կնոջ և քրոջ հետ, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Chosun Ilbo-ին:


Թերթի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը Կիմ Չեն Ընը իր կնոջ՝ Ռի Սոլ Յուի և փոքր քրոջ՝ Կիմ Ե Չժոնի հետ այցելել է 2012 թվականին Կիմ Չեն Ընի հրամանով ձևավորված Մորանբոն թատերախմբի ներկայացմանը:


Հաղորդվում է, որ Ռի Սոլ Յուն նստել է ամուսնու կողքին առաջին շարքում, իսկ քույրը՝ եղել է նրա հետևում:


Ներկայացման այցելությունը դարձել է առաջին դեպքը, երբ Կիմ Չեն Ընը հայտնվել է հասարակության մեջ միաժամանակ կնոջ և քրոջ հետ:


Թերթը նշում է, որ այդպես հյուսիսկորեացի առաջնորդի ընտանիքը ցուցադրում է իր միասնությունը: