Ռուսաստանը պատրաստ է անեքսիայի ենթարկել Մերձդնեստրը. ՆԱՏՕ

10:38 • 24.03.14

Ռուսաստանը պատրաստ է անեքսիայի ենթարկել Մերձդնեստրը, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, գրում է svpressa.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմական ուժ է կենտրոնացրել Ուկրաինայի արևելյան սահմանին: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատարը նախազգուշացրել է, որ Մոլդովայի սեպարատիստական շրջանը կարող է դառնալ Կրեմլի հաջորդ թիրախը:

 

Բրիդլավը նշել է, որ Ռուսաստանն ուժերի կենտրոնացումը սահմանին սկսել է 10 օր առաջ, և կենտրոնացրել է «զգալի» զորակազմ:

 

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի օգնական Թոնի Բլինկենը Ռուսաստանի ռազմական ուժերի կենտրոնացումը նկարագրել է որպես «խորը անհանգստություն առաջացնող»՝ ենթադրելով, որ Մոսկվայի «ակնհայտ թիրախն» ուկրաինացիներին վախեցնելն է, ինչպես նաև իր զորքերի առաջընթացի պատրաստությունը: