Մոսկվայում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Պաշա Ցվետոմուզիկան»

11:27 • 24.03.14

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Կրասնոյարսկի երկրամասի իրենց գործընկերների օգնությամբ ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավարի, որի անդամները կասկածվում են մի շարք ծանր հանցագործություններ կատարելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, համաձայն առկա տեղեկությունների՝ խմբավորման անդամները Կրասնոյարսկում պատվիրված սպանություններ են իրականացրել՝ քրեական հեղինակության ոլորտները վերաբաշխելու համար։

 

Խմբավորման ղեկավար 52-ամյա Վիլոր Ստրուգանոն, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Պաշա Ցվետոմուզիկա», միջազգային հետախուզման մեջ էր սպանությունների մեղադրանքով։


«Կասկածյալը ձերբակալվել է Մոսկվայում։ Այս պահին նա կասկածվում է 5 սպանություններ իրագործելու համար»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։