Տերակոտայի բանակի հետ դեմառդեմ. ինչպես են անցնում Միշել Օբամայի օրերը Չինաստանում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման իր 2 դուստրերի՝ 15-ամյա Մալիայի ու 12-ամյա Սաշայի հետ մի քանի օր է, ինչ ոչ պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, տիկին Օբաման այցելել է Չինաստանի տեսարժան վայրերը, դեմառդեմ «հանդիպել» աշխարհահռչակ Տերակոտայի բանակի քարե զինվորներին, որոնց հնամյա պատմությունը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների։
Նա նաև քայլել է չինական Մեծ պատով, եղել Արգելված քաղաքում ու մեծ ոգևորությամբ մասնակցել տեղի տոնակատարություններին՝ երգելով, պարելով չինացիների հետ։























