Պակիստանում երթուղային է հայտնվել` նախատեսված միայն կանանց համար (տեսանյութ)
Պակիստանի իշխանությունները Ռավալպինդի- Իսլամաբադ երթուղով աշխատող հատուկ ավտոբուս են թողարկել, որը նախատեսված է բացառապես կանանց համար, հայտնում է korrespondent.net-ը։
Դա արվել է կանանց հնարավոր վիրավորանքներից ու ոտնձգություններից զերծ պահելու համար. կանայք հաճախ են հասարակական տրանսպորտում նման վիրավորանքների ու ոտնձությունների ենթարկվում։
Ինչպես պատմում է BBC-ի թղթակից Իրամ Աբբասին, կանանց համար առանձին տրանսպորտային միջոց ստեղծելու քայլեր նախկինում էլ են ձեռնարկվել, սակայն անհաջողության են մատնվել։










