Պուտինը հաշիվ է բացել «Ռոսիա» բանկում, որը ներառվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում

23:22 • 24.03.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես և խոստացել էր, հաշիվ է բացել «Ռոսիա» բանկում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթակա պաշտոնատար անձանց և կազմակերպությունների ցուցակի հրապարակումից հետո, որում հայտնվել էր նաև «Ռոսիա» բանկը, նախագահը խոստացել էր, որ անպայման կաջակցի ֆինանսական հաստատությանը և այնտեղ հաշիվ կբացի:


Միևնույն ժամանակ՝ երկրի ղեկավարն ընդգծել էր, որ «Ռոսիա» բանկը որևէ առնչություն չունի Ուկրաինայի և Ղրիմի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Մենք, անկասկած, պետք է ամեն կերպ աջակցենք այդ բանկի հաճախորդներին և ֆինանսական հաստատությանը՝ նույնպես, որպեսզի բացասական հետևանքներ տեղի չունենան բանկի և հաճախորդների համար», - հավելել է ՌԴ ղեկավարը: