ԱՄՆ-ում սողանքի հետևանքով զոհերի թիվն աճում է
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը: Առնվազն 18 մարդ անհետ կորած է համարվում:
Մարտի 23-ին շրջանը պատուհասել էր տարերային աղետը: Անձրևների պատճառով սողանք էր գրանցվել Սնոուհոմիշ տեղանքում՝ ներառելով 2,5 հազ. քմ տարածք: Ավերվել է մոտ 30 տուն: Մի քան մարդ, այդ թվում՝ նորածին, լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են:
Ջրհեղեղի սպառնալիքի պատճառով շրջակա բնակավայրերի բնակչության տարհանում է հայտարարվել: Սպասվում է, որ ջրի մակարդակը կնվազի առաջիկա օրերին, և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տներ:










