Հետախուզվում է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը, ում տանը 42 կգ ոսկի է հայտնաբերվել
Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Այդ մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին։
«Իրականացվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ։ Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել»,- ասել է Մախնիցկին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախկին նախարարի տնից 42 կգ ոսկի, 4.5 մլն դոլար կանխիկ գումար, ադամանդներին նման քարերով տուփեր, 16 թանկարժեք ժամացույց է հայտնաբերվել։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել էր Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։










