Ուկրաինան ևս մեկ նավ կորցրեց. ռուս գրոհայինները գրավել են «Կոնստանտին Օլշանսկի» նավը
Ռուս զինվորականները ավարտին են հասցրել Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող «Կոնստանտին Օլշանսկի» նավի գրոհը:
Ինչպես հայտնում է УНИАН գործակալությունը՝ ռուսները գրոհով գրավել են ուկրաինական նավը, որի վրա միայն 21 մարդ է մնացել, երբ անձնակազմի մի մասը լքել է այն:
Նավին մոտեցել է ՌԴ Սևծովյան նավատորմի բուքսիրային նավը, որից նավ են բարձրացել գրոհայինները: Ինչպես հայտնել է ականատես Ալեքսեյ Տամրազովը՝ գրոհի ժամանակ հրացանի կրակոցներ և խլացնող նռնակների ձայներ են լսվել, ինչից հետո Տամրազովը հայտնել է, որ գրոհն ավարտվել է:












