Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ. Ուորլիք

10:22 • 24.03.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցկայքի իր էջում մի քանի գրառում է արել։

 

«Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Միասին աշխատելով՝ տևական խաղաղությունը հնարավոր է»,- Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

 

Մինչ այդ նա գրել էր, որ Հաագայում է և անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին: «Մենք տևական խաղաղություն ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղում»,- գրել էր նա:

 

Ուորլիքը նաև մեկ այլ գրառում է արել. «Ինձ ուղղեցին այսօր՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Եվ այնուամենայնիվ, մենք խնդրի խաղաղ լուծում ենք ցանկանում բոլոր կողմերի համար»: Ըստ երևույթին՝ Ուորլիքն անդրադարձել է նախկինում իր արած գրառմանը, որտեղ գրել էր, որ հարկավոր է փորձել հասկանալ, թե ինչ կարելի է սովորել Ուկրաինայի իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար: