Ռուսաստանը հետաքրքրված է G8-ի գործընկերների հետ շփումների շարունակմամբ
Ռուսաստանը հետաքրքրված է «Մեծ ությակի» իր գործընկերների հետ շփումների շարունակմամբ: Այս մասին Interfax-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը շարունակում է պատրաստ մնալ նման շփումների՝ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր: Մենք հետաքրքրված ենք այդ կապերով», - ասել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի իր գործընկերների հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների հետևողական զարգացմամբ:
Նույն տրամադրվածությունը չի նկատվում, սակայն, եվրոպական կողմից. նախօրեին հայտնի էր դարձել, որ «Մեծ ությակը» հրաժարվում է իր ծրագրված գագաթաժողովն անցկացնել Սոչիում:
Նաև «Մեծ ությակի» երկրների առաջնորդները, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդի նախագահ Վան Ռոմպոյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունել են Հաագայի հռչակագիրը՝ համատեղ հայտարարություն, որով դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում։










