Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանը չի մասնակցելու ապրիլի 7-8-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ադրբեջանական apa.az լրատվական կայքը, հղում անելով «Armenia Today» կայքին, նշել էր, որ կոմիտեի նիստին Հայաստանից կմասնակցի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Նշենք նաև, որ «Armenia Today» կայքը տեղեկատվությունը ստացել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Ես արդեն հերքել եմ այդ տեղեկատվությունը: Այդ նիստին կմասնակցի Մոսկվայում մեր ռազմական ներկայացուցիչը»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանն այլ մանրամասներ չհաղորդեց:










