Սիրիայում ադրբեջանցի ու թուրք գրոհայիններ են ոչնչացվել
Սիրիայում կառավարական զորքի անցկացրած հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է IŞİD խմբավորման 13 անդամ, որոնց մեծ մասն ադրբեջանցիներ են եղել, հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով ANS PRESS-ին, որն էլ վկայակոչում է կրոնական ծայրահեղականների կայքերը:
Տեղեկությունների համաձայն՝ կառավարական զորքի ստեղծած թակարդն է ընկել 25 գրոհային, կեսին հաջողվել է դուրս պրծնել:
Գործողության ընթացքում սպանվել է նաև երկու թուրք գրոհային՝ Անկարայից Էբու Իսմաիլն ու Մուստաֆան:










