Գործարար Լոնդոնը զանգվածաբար չինարեն է սովորում

22:58 • 25.03.14

Լոնդոնի գործարար հատվածում ինքնակենսագրականների  ամենից շատ հանդիպող լեզուների շարքում չորրորդ տեղն է գրավել չինարենի մանդարինյան բարբառը, իսկ վեցերորդ տեղը՝ կանտոնյան բարբառը:


Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ Financial Times պարբերականին հղումով, Astbury Marsden կադրային գործակալության կատարած վերջին հետազոտության տվյալներով՝ չինարենին տիրապետող քարտուղարների կտրուկ աճ է նկատվում:


Ինչպես նշում է աղբյուրը՝ սա կապված է այն բանի հետ, որ Լոնդոնը մտադիր է ամրապնդել իր դիրքերը՝ որպես յուանով գործարքներ կատարող խոշորագույն կենտրոն: Ներդրումային բանկերը հրապուրում են չինարեն խոսող աշխատակիցներին՝ ասիական շուկաներում հարաբերությունների ընդլայնման համար:


2013-ի հոկտեմբերին Մեծ Բրիտանիան և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս բրիտանական ֆինանասական ընկերություններին՝ անմիջական ներդրումներ կատարել Չինաստանի բաժնետոմսերի և արժեթղթերի շուկայում: