Ներկայիս ուկրաինական իշխանությանն այս տարի դուրս կշպրտեն երկրի սահմաններից. Ղրիմի վարչապետ

15:54 • 25.03.14

Ներկայիս ուկրաինական իշխանությանն այս տարի դուրս կշպրտեն երկրի սահմաններից, և նրանք ստիպված ապաստան կփնտրեն Արևմուտքում։ Այս մասին հայտարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, գրում է Russia Today-ը:

 

Մեկնաբանելով Ուկրաինայում ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյի (հայտնի է որպես Սաշա Բելի) սպանությունը՝ նա տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «բանդիտական իրավիճակ»: Նրա խոսքով՝ իշխանությունը չի վերահսկում իրավիճակը:

 

Միևնույն ժամանակ, Աքսյոնովի խոսքով, Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիներ փորձում են ապաստան գտնել Ղրիմում: Այդ պատճառով երկրում ծավալվում է օգնության շտաբ նրանց համար, ովքեր գալիս են Ղրիմ՝ «փախչելով հետապնդումներից»: