ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հանրաքվեի հարցով բանաձևի նախագիծ է ներկայացվել

13:05 • 25.03.14

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հանրաքվեի հարցով բանաձևի նախագիծ է ներկայացվել, հայտնում է Russia Today-ը:

 

Ուկրաինայի հեղինակած նախագծում որպես համահեղինակներ են հանդես եկել Կոստա Ռիկան, Բոտսվանան, Կատարը, Կանադան և Լեհաստանը: Դրանով Ռուսաստանի հետ վերամիավորման Ղրիմի հանրաքվեն հայտարարվում է անվավեր:

 

ՄԱԿ-ի անդամ 193 երկրների շրջանում տարածված նոր նախագծում ասվում է, որ հանրաքվեն «չի կարող հիմք ծառայել Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի ցանկացած փոփոխության համար»:

 

Գլխավոր ասամբլեայի կողմից հավանության արժանանալու դեպքում բանաձևը պարտադիր բնույթ չի կրի: Բանաձևի հարցով քվեարկությունը նախատեսված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ մարտի 27-ի նիստին: