Ղրիմցիները կարող են Շենգեն վիզա ստանալ միայն Ուկրաինայում ԵՄ երկրների դեսպանատներում
Ղրիմի միացումը Ռուսաստանին հարվածի տակ է դնում թերակղզու բնակիչների՝ Եվրոպա այցելելու հնարավորությունը։
Ղրիմցիները նոր ռուսական անձնագրերով կկարողանան Շենգեն վիզա ստանալ միայն Ուկրաինայում Եվրամիության երկրների դեսպանատներում: Այդ մասին gazeta.ru-ին հայտնել են Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչությունից:
«Կապված նրա հետ, որ Եվրամիությունը չի ճանաչում Ղրիմի անեքսիան Ռուսաստանի Դաշնությանը, ԵՄ անդամ երկրները կշարունակեն կիրառել գոյություն ունեցող կանոնները: Այդ պատճառով Ղրիմում մշտապես բնակվող և ռուսական քաղաքացիություն ստացած ցանկացած մարդ պետք է Շենգեն վիզայի համար դիմի Ուկրաինայում անդամ երկրների համապատասխան կառույցներ»,- հայտնել են Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից:










