Հաագայում ՌԴ-ի գործողությունները դատապարտող հռչակագիր է ընդունվել

11:00 • 25.03.14

«Մեծ ությակի» երկրների առաջնորդները, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդի նախագահ Վան Ռոմպոյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունել են Հաագայի հռչակագիրը՝ համատեղ հայտարարություն, որով դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում, հայտնում է Russia Today-ը։

 

Ըստ աղբյուրի՝ հռչակագրի ընդունումը տեղի է ունեցել «Մեծ ությակից» Ռուսաստանին դուրս թողնելու անհաջող փորձերից հետո: Բանն այն է, որ նման գործընթաց պարզապես գոյություն չունի, ուստի ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան ստիպված են եղել դադարեցնել իրենց մասնակցությունը «Մեծ ությակի» ձևաչափին:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մեծ ությակի»՝ Սոչիում ծրագրված գագաթաժողովն այնտեղ չի անցկացվի հունիսին: