Գերմանիայի օդանավակայանները հինգշաբթի գործադուլ կանեն
Գերմանիայում ծառայությունների ոլորտի աշխատակիցների verdi արհմիությունը հայտարարել է, որ Ֆրանկֆուրտ-նա-Մայնեի և Մյունխենի օդանավակայանների աշխատակիցները մտադիր են մարտի 27-ին գործադուլ անել:
Ինչպես հաղորդում է INTERFAX-ը՝ BBC-ին հղումով, ավելի ուշ արհմիության ներկայացուցիչը հաստատել է, որ բողոքի ակցիաներ կանցկացվեն նաև Քյոլն-Բոննի, Դյուսելդորֆի, Հանովերի և Շտուտգարտի օդանավակայաններում:
Արհմիությունը կոչ է արել օդանավակայանների ողջ անձնակազմին՝ հինգշաբթի առավոտյան դուրս չգալ աշխատանքի՝ աջակցելով Գերմանիայի դաշնային և քաղաքային ձեռնարկությունների աշխատակիցներին, ովքեր պահանջում են վերանայել աշխատանքի վարձատրման համակարգը:










