Ֆրանսիայում աճուրդի է հանվել XIX դարի գիլյոտին կտրող սարքը

01:25 • 25.03.14

Ֆրանսիայի Նանտ քաղաքում աճուրդի է հանվել Երկրորդ կայսրության դարաշրջանի (Ֆրանսիայի պատմության մեջ՝ 1852թ.-ից 1870թ.-ն ընկած ժամանակահատվածը) գիլյոտին կտրող սարքը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով AFP-ին:


Աճուրդային կատալոգում ասվում է, որ անխափան վիճակում գտնվող մեխանիզմը պատրաստված է պողպատի, երկաթի, պղնձի և փայտի համադրությունից: Աճուրդը կկայանա հինգշաբթի՝ «Talma» աճուրդի տանը: Լոտի նախնական արժեքը 50-60 հազար եվրո է:


«Նմանատիպ իրերը հզվադեպ են աճուրդի հանվում: Հետևաբար՝ մենք հաշվի ենք առել «դեֆիցիտի» հանգամանքը»,-նշել է աճուրդ կազմակերպիչներից Ֆրանսուա Խավիեր Դյուֆլոն:


«Ես կցանկանայի, որ գիլյոտին կտրող այդ մեքենան տեղափոխվեր թանգարան, որտեղ այն հասանելի կլինի հանրությանը»,-ավելացրել է Դյուֆլոն: