Հրազդանում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ մարտի 25-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 113 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1933 թ ծնված Ա. Ս.-ի դին:










