Ճապոնացի նախարարը կողմ է արտահայտվել G8-ում Ռուսաստանի մասնակցության վերականգնմանը
Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված մտադիր է պահպանել «Մեծ յոթնյակի» հետ գործողությունների սերտ համակարգումը, երկխոսությունը Ռուսաստանի հետ և ձգտել առկա խնդիրների խաղաղ դիվանագիտական լուծմանը: Այդ դիրքորոշումն է հայտնել Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Հաագայում ընդունված որոշումները չեն նշանակում, որ Ռուսաստանին ընդմիշտ հեռացնում են «ությակից»: Հակառակը, «յոթնյակը» դրդում է Ռուսաստանին, որպեսզի նա խնդիրների դիվանագիտական կարգավորման ճանապարհներ գտնի և պատասխանատու որոշումներ կայացնի»,- ասել է նա:
Պատասխանելով լրացուցիչ պատժամիջոցների հնարավորության մասին հարցին՝ Յոսիհիդե Սուգան նշել է, որ այդ հարցը կորոշվի «յոթնյակի» հետ համագործակցությամբ: «Պետք է տեսնել, թե ինչպես Ռուսաստանը կընդունի «յոթնյակի» հայտարարությունը: Մեր երկիրը հստակ արտահայտել է դիրքորոշումը՝ մենք ոչ մի դեպքում չենք կարող հաշտվել ուժի միջոցով ստատուս-քվոյի փոփոխությանը»,- ասել է նա:
Ավելի վաղ տնտեսության վերականգնման հարցերով նախարար Ակիրա Ամարին հայտարարել էր Տոկիոյում, որ Ճապոնիայի կառավարությունը հանդես է գալիս «ությակում» Ռուսաստանի մասնակցության վերականգնմանը՝ Ուկրաինայի շուրջ առաջացած խնդիրների լուծումից հետո:










