Լաթաքիայում տեղի ունեցող մարտերի ժամանակ զոհվել են Բաշար ալ-Ասադի երկու զարմիկները. ԶԼՄ-ներ
Սիրիայի Լաթաքիա քաղաքից հյուսիս ընկած տարածաշրջաններում զոհվել են Սիրիայի բանակի երկու հրամանատարներ՝ Ալի և Կինաֆ Ասադները, որոնք նախագահ Ասադի զարմիկներն են: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ լիբանանյան Daily Star պարբերականին հղումով:
Նրանց մահվան հանգամանքների մասին տեղեկություններ հայտնի չեն:
Երկուշաբթի Լաթաքիայում ռազմական պատվո նշաններով հուղարկավորվել է Ազգային պաշտպանության ուժերի տարածաշրջանային կազմավորումների հրամանատար Խիլյալ Ասադը, ով ևս նախագահի զարմիկներից էր:










