«Մայդանի» ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Կիևում
«Մայդան» հասարակական միավորման մոտ 20 ներկայացուցիչ բողոքի ակցիա է կազմակերպել Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ՝ կոչ անելով չեղյալ հայտարարել կառավարությունում պաշտոնների բաշխման քվոտային սկզբունքը, հաղորդում է Взгляд-ը:
Ակտիվիստները ձեռքերում են պահել ԵՄ-ի դրոշներ և պաստառներ՝ «Պարոն Տուրչինով, քվոտաների համար չենք մենք կանգնել Մայդանում», «Քվոտային սկզբունքը՝ Մայդանի դավաճանություն», «Մայդանի ակտիվիստներին՝ իշխանություն» գրություններով:
Ավելի վաղ «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն նույնպես քննադատել է վարչապետ Արսենի Յացենյուկին՝ իշխանության ձևավորման քվոտային սկզբունքի համար:










