Ուկրաինայում սպանել են «Պրավի սեկտոր» խմբավորման ակտիվիստ Սաշա Բելիին

08:29 • 25.03.14

Ուկրաինայի Ռովնո քաղաքում սպանված է հայտնաբերվել ազգայնական «Պրավի սեկտոր» կուսակցության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն, ով ավելի հայտնի է որպես Սաշա Բելի, հայտնում է Газета-ն՝ հղում անելով տեղական «Все» պարբերականին։


Սպանությունը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ՝ «Три карася» սրճարանի մոտակայքում։ Պարբերականի տեղեկություններով, «նրա մարմինը հայտնաբերվել է սրճարանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա»։


Նշվում է, որ անհայտ անձիք առևանգել են ևս 6 մարդու, որոնք գտնվել են սրճարանում։ Նրանցից երեքը՝ «Պրավի սեկտորի» ակտիվիստներ են։