Ուկրաինական «Պրավիյ սեկտոր»-ը խոստացել է վրեժ լուծել Արսեն Ավակովից Սաշա Բելիի սպանության համար

15:03 • 25.03.14

Ուկրաինական «Պրավիյ սեկտոր» ազգայնական կազմակերպությունը մտադիր է վրեժ լուծել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովից կազմակերպության անդամ Ալեքսանդր Մուզիչկոյի (հայտնի է որպես Սաշկա Բելի) մահվան համար: Այդ մասին ասված է Ռովնոյում արված «Պրավիյ սեկտոր»-ի պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է zn.ua-ն:

 

«Մենք վրեժ կլուծենք Արսեն Ավակովից մեր եղբոր մահվան համար: Սաշկա Բելիի սպանությունը նախարարի կողմից էր պատվիրված: Մուզիչկոն որևէ քրեական գործի վերաբերյալ ծանուցում չի ստացել, և նրան ոչ մի տեղ չեն կանչել»,- հայտարարել է Ռովնոյի շրջանի «Պրավիյ սեկտոր»-ի համակարգող Ռոման Կովալը:

 

«Պրավիյ սեկտոր»-ից նաև հայտնել են, որ ՆԳՆ-ի վարկածը «բացարձակ սուտ» է, թե նա մահացել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում։

 

«Սաշկա Բելին կապված ձեռքերով էր և չէր կարող ֆիզիկապես կրակել»,- ասված է հայտարարության մեջ: Թե ինչ կերպ է «Պրավիյ սեկտոր»-ը մտադիր վրեժ լուծել, դեռ չի հաղորդվում: