Ուկրաինայի խորհրդարանը չի ընդունել պատշպանության նախարարի պաշտոնակատարի հրաժարականը
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար ադմիրալ Իգոր Տենյուխը Գերագույն ռադայի նիստին հայտարարել է, որ հրաժարական է տալիս, գրում է Russia Today-ը՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին: Նա իր որոշման շարժառիթները չի բացատրել:
Տենյուխի հրաժարականին կողմ է քվեարկել 197 պատգամավոր: Այդ որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 226 ձայն:
Իգոր Տենյուխը «Սվոբոդա» կուսակցության անդամ է, Ուկրաինայի պատշպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Ուկրաինայում հեղափոխությունից հետո:
Միևնույն ժամանակ խորհրդարանում գրանցվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի որոշումը, որտեղ նա առաջարկում է հեռացնել Իգոր Տենյուխին և նրա պաշտոնին նշանակել գեներալ-գնդապետ Միխայիլ Կովալին:










