Մալայզիական օդանավի ուղևորների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել Պեկինում (լուսանկարներ)

09:30 • 25.03.14

Մալայզիական անհետացած Boeing-ը, որի կործանումը հաստատվել էր նախօրեին, հուզումների առիթ է դարձել Չինաստանում. այնտեղ օդանավի ուղևորների հարյուրավոր հարազատներ բողոքի ցույց են անցկացրել Մալայզիայի դեսպանատան մոտ, հայտնում է Russia Today-ը: Նրանք Մալայզիայի իշխանություններին մեղադրել են MH370 չվերթի վերաբերյալ ստելու և ապակողմնորոշիչ տեղեկատվության համար:

 

Երեկ Malaysian Airlines-ը հայտարարություն էր տարածել, որով հաստատում էր երկու շաբաթ առաջ անհետացած օդանավի 239 ուղևորների մահը: Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև երկրի վարչապետը։ 

 

Վշտահար հարազատները դրանից հետո փորձել են գրոհել Պեկինում Մալայզիայի դեսպանատունը, սակայն ոստիկանությունը նրանց զսպել է: Նրանք ամոթանք են տվել իշխանություններին, դեսպանին պահանջել դուրս գալ, իշխանություններին անվանել մարդասպաններ:

 

Ըստ Xinhua-ի՝ ցույցից հետո դեսպանը հայտնել է, որ ավիաընկերությունը պատրաստ է լրացուցիչ փոխհատուցում վճարել հարազատներին:

Family members of passengers aboard Malaysia Airlines MH370 shout slogans as they march toward the Malaysian embassy in Beijing, March 25, 2014. (Reuters / Kim Kyung Hoon)

View image on Twitter

View image on Twitter