Տիմոշենկոն հերքում է, թե առաջարկել է ռուսներին վերացնել միջուկային զենքով

12:46 • 25.03.14

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հերքել է ռուսաստանյան մամուլի տեղեկությունն այն մասին, թե ինքն առաջարկել է միջուկային զենքով վերացնել Ուկրաինայի 8 մլն ռուս բնակչությանը, հայտնում է «Էխո Մոսկվին»:

 

Նախկին պաշտոնյան ասել է, որ իսկապես Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Նեստոր Շուֆրիչի հետ քննարկել է վերջին զարգացումներն Ուկրաինայում: Սակայն Տիմոշենկոյի խոսքով՝ այդ քննարկման՝ ինտերնետում հայտնված ձայնագրության մեջ առկա է ակնհայտ մոնտաժ:

 

Տիմոշենկոն ասել է, որ այդ քննարկման ժամանակ նա նշել է, որ «Ուկրաինայի ռուսներն ուկրաինացիներ են»: Նա նաև բարևներ է հղել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը՝ «ФСБ»-ին: