Ուկրաինայի ԱԳՆ-ն հուսով է, որ Ռուսաստանը չի հարձակվի Ուկրաինայի մայրացամաքային հատվածի վրա

17:56 • 25.03.14

Ուկրաինայի արտգործնախարարությունում հուսով են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճշմարտությունն է ասել, երբ խոստացել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ներխուժել Ուկրաինայի մայրացամաքային տարածք, հաղորդում է УНИАН-ը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանիիլ Լուբկիվսկին:

 

«Մենք տեսնում ենք, որ ռուսական քաղաքականությունն անկանխատեսելի է, և դա հաստատել է ողջ միջազգային հանրությունը: Մենք հույս ունենք, որ պարոն Լավրովը, ասելով, որ Ռուսաստանը չունի հետագա ռազմական գործողությունների պլան, խոսում է Ռուսաստանի ուժեղ դիրքորոշման մասին և որ նրանք դրանով կսահմանափակվեն»,- ասել է Լուբկիվսկին:


Նա նաև հավելել է, որ ռուսական զորքերի հարձակման դեպքում Ուկրաինան կպաշտպանվի: