ԱՄՆ-ն Ղրիմի հարցում աջակցում է Ուկրաինային. երկու երկրների համատեղ հայտարարությունը

15:39 • 25.03.14

ԱՄՆ-ն հայտարարում է Ղրիմի հարցում Ուկրաինային աջակցելու մասին. ասվում է Հաագայի միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Ղրիմն Ուկրաինայի մի մասն է։ Միացյալ Նահանգները շարունակելու է օգնել Ուկրաինային՝ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պնդման հարցում։ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինացի ժողովրդին՝ երկրում միասնականության, խաղաղության և կայունության հաստատման համար»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը սկսվել էր 2013թ.-ի նոյեմբերից, երբ նախարարների կաբինետը հայտարարել էր երկրի եվրաինտեգրումը կասեցնելու մասին։

 

Զանգվածային ցույցերը շարունակվել էին նաև հունվարին և վերաճել բախումների, ինչի հետևանքով տասնյակ զոհեր եղան։

 

Փետրվարի 22-ին երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել։