Վաշինգտոնում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 108-ի
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած սողանքից հետո 108 մարդ անհայտ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Սողանքը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Սիէթլից հյուսիս գտնվող հատվածում: Ցեխի հոսքն արգելափակել է Սթիլագուամիշ գետի երակներից մեկը՝ ջրհեղեղների վտանգ ստեղծելով:
Այդ իսկ պատճառով իշխանությունները որոշել են տարհանել գետի հոսանքից ներքև գտնվող տարածքների բնակչությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքի հետևանքով 8 մարդ է մահացել, անհայտ կորած է համարվում 18-ը:










