ԱՄՆ-ն չի պատերազմի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով. Սպիտակ տուն

10:19 • 25.03.14

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մեջ չի մտնի Ուկրաինայի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է Взгляд-ը:

 

«Մենք չենք ասում, որ կարծում ենք՝ ռազմական գործողություններն Ուկրաինայի ներսում գործողությունների ճիշտ տեսակ կլինեն Արևմուտքի համար: Մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ ազդենք Ռուսաստանի հաշվարկների վրա տնտեսական և քաղաքական միջոցներով»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: