Որոնվում է Կոտայքի մարզի 70-ամյա մի քաղաքացի

10:36 • 26.03.14

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը, որը ս/թ. մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, դուրս է եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության 13 նրբանցքի 3-րդ տնից իր՝ Հաղթանակի փողոցի 6 տուն գնալու նպատակով, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
 

Ըստ Ոստիկանության կայքի՝ նրա հագին եղել է կապույտ կտորից բաճկոն, բրդյա սև վերնազգեստ, շագանակագույն անդրավարտիք, ձմեռային շագանակագույն կոշիկներ, կրում է սև կտորից գլխարկ՝ կեպի։


Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, ալեխառն մազերով, ներքին ատամնաշարերը՝ պրոթեզ։


Հիվանդության պատճառով խոսում է կցկտուր, իր մասին տեղեկություն չի կարող հայտնել, տառապում է «սկլերոզ» հիվանդությամբ։


Վրեժ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել Ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել հետևյալ հեոախոսահամարներով՝ կոդ / 010/ 59 06 14, կոդ /0222/ 2 22 02, 2 11 07, 102։