ՌԴ օդային տարածքի փակ լինելու պատճառով Air France-ի ինքնաթիռը փոխել է երթուղին

19:26 • 26.03.14

Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը տեղափոխում էր 495 ուղևերի և անձնակազմի 22 անդամի, Ռուսաստանի ռազմական ուսումնավարժանքների պատճառով փոխել է երթուղին:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Associated Press-ին հղումով, օդանավը Շանհայից Փարիզ էր թռչում, սակայն ստիպված է եղել վայրէջք կատարել Համբուրգում, քանի որ ինքնաթիռում չափազանց քիչ վառելիք է եղել թռիչքը շարունակելու համար: Համբուրգի օդանավակայանում հայտնել են, որ օդանավը Փարիզ է ուղևորվել վայրէջքից կես ժամ անց:


Air France ընկերությունից հայտարարել են, որ օդային տարածքի փակումը կապված է եղել Ռուսաստանի ռազմական ուսումնավարժանքների հետ, սակայն ավելի ուշ ընկերության մամլո քարտուղարը մեկնաբանել է, որ օդային տարածքը փակվել է ռուսական հրթիռակրի արձակաման պատճառով: