Աշոտ անունով մի տղամարդ փորձել է մտնել ԱԺ՝ փող խնդրելու

15:12 • 26.03.14

Աշոտ անունով մի տղամարդ այսօր փորձել է մտնել Ազգային ժողովի շենք, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել:


Tert.am-ը Աշոտից փորձեց տեղեկանալ, թե ինչու էր փորձում ներս մտնել, պատասխանեց. «Մի երկու կոպեկ փող էի ուզում էրեխեքիս հացի համար, ով տա, նրա ցավը տանեմ»։


Իսկ հարցին, թե զինված է, Աշոտը չպատասխանեց:


Նշենք, որ անվտանգության աշխատակիցները ճանաչել են նրան ու ասել՝ «Աշո՛տ, գնա՛, գնա՛»: Նրանք թույլ չեն տվել, որ լրագրողները խոսեն այդ տղամարդու հետ: Նշենք նաև, որ Աշոտը հանգիստ դուրս է եկել շենքից և փորձել տաքսի կանգնացնել՝ տարածքից հեռանալու համար:


Տեսանյութը՝ շուտով։