Ռուսաստանում թմրանյութերի վաճառքով զբաղվող ադրբեջանական բանդա է վնասազերծվել
ՌԴ Թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի դաշնային ծառայությունն ադրբեջանական բանդա է վնասազերծել, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը։
Թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորման բոլոր անդամները ծնունդով Ադրբեջանից են եղել։ Նրանք տարածաշրջան ապօրինի ճանապարհով թմրանյութ են մտցրել։
Երկար ժամանակ խմբավորման առաջնորդն ու երեք անդամները Պերմի շրջանում վաճառել են մարիխուանա, հաշիշ և այլ թմրամիջոցներ։
Հանցագործների վարձակալած տանը հայտնաբերվել է 22 պարկ մարիխուանա՝ ընդհանուր առմամբ 470 կգ քաշով։
Բացի այդ, ծառայողական շունը հայտնաբերել է գաղտնարանը, որտեղ ընդհանուր առմամբ 62 կգ քաշով հաշիշ է հայտնաբերվել։
Ծառայության աշխատակիցները թմրավաճառների մոտից մոտ 1 մլն ռուբլի են առգրավել։ Հայտնի է դարձել, որ եկամուտներն օրինականացնելու համար նրանք անշարժ գույք են ձեռք բերել։ Առևտրային տաղավարները կամ այլ տարածքներ հանձնել են վարձակալության։










