Ազովի ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետախուզական նավ է նկատվել
Ուկրաինայի Խերսոնի շրջանում՝ Ստրելկովոյե գյուղի մոտ, հայտնաբերվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի երկու նավ, որոնցից մեկը «Պրիազովյե» հետախուզական նավն է, հաղորդում է liga.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը:
Սահմանապահ ծառայությունից հայտնում են, որ ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. ավելացել է սահմանի մոտ ռուս զինվորականների կողմից սադրանքների թիվը:
«Դիտվել է ևս չորս ռուսական նավերի տեղաշարժ Սև և Ազովյան ծովերի ջրերում: Ղրիմի Ինքնավար Հանրապետության հետ վարչական սահմանին դիտվում է ռուսական ստորաբաժանումների ուժեղացում ռազմական տեխնիկայով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սահմանապահ ծառայությունից նշել են, որ անցած օրերին սահմանի մոտակայքում ֆիքսվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի 40-ից ավելի թռիչք։










