Բեռլուսկոնին քննադատել է G8-ի շրջանակում Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելու որոշումը

09:55 • 26.03.14

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համարում է, որ «յոթնյակի» երկրների ղեկավարներն ապակառուցողական ու ոչ հեռատես որոշում են կայացրել՝ Ռուսաստանին հեռացնելով G8 ձևաչափից։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, իտալացի լրագրողների հետ զրույցում նախին պաշտոնյան ասել է, որ «վերջին շրջանի արևմտյան դիվանագիտությունը հակասում է ավելի վաղ Իտալիայի կատարած երկարատև ու քրտնաջան աշխատանքին»։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամենևին էլ կառչած չէ «Մեծ ությակից», քանի որ այսօր բոլոր համաշխարհային խնդիրները հնարավոր է քննարկել ու լուծել «20-յակի» ձևաչափում կամ էլ մյուս համաժողովներում։

 

Ռուսաստանի ու Արևմուտքի միջև լարվածություն է առաջացել մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ է դարձել, որ թերակղզին դուրս է գալիս Ուկրաինայի կազմից ու միանում է Ռուսաստանին։