Հնդկական օվկիանոսում ենթադրաբար մալայզիական ինքնաթիռին պատկանող 122 բեկոր է հայտնաբերվել
Ֆրանսիական արբանյակները Հնդկական օվկիանոսում առնվազն 122 օբյեկտ են հայտնաբերել, որոնք կարող են լինել «Մալայզիական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռի մնացորդները, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Համապատասխան հայտարարությունն արել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Հիշամուդդին Հուսեյնը։
Նրա խոսքով՝ օբյեկտները հայտնաբերվել են ավստրալական Պերտ քաղաքից 2.500 կմ հեռավորությամբ։
Նախարարը նշել է, որ հայտնաբերված կտորներից շատերի երկարությունը հասնում է 20 մետրի։ Արբանյակային լուսանկարներն արվել են փետրվարի 23-ին, սակայն բացահայտվել են միայն այսօր։
Հատկանշական է, որ արդեն չորրորդ անգամն է, որ Մալայզիան հաղորդում է մնացորդների հայտնաբերման մասին, որոնք կարող են կապ ունենալ անհետացած ինքնաթիռի հետ, սակայն մինչ այժմ այն չի հայտնաբերվել։
Այսօր 12 ինքնաթիռներ և 2 նավեր՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից, վերսկսել են անհետացած ինքնաթիռի որոնումները։
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող օդանավն անհետացել է մարտի 8-ին։










