Ռուսաստանի կալանավայրերից մեկում 29 կալանավոր կտրել է երակները
Ռուսաստանի Բրյանսկի շրջանում գտնվող գաղութներից մեկում մոտ 3 տասնյակ կալանավորներ կտրել են իրենց երակները մյուս բանտարկյալների կողմից ծաղրանքների և ահաբեկումների պատճառով: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով, որն էլ վկայակոչում է տարածաշրջանի իրավապահ մարմիններին:
Միջադեպի մասին հաղորդումն ստացվել է երեքշաբթի առավոտյան: «Շրջանի №6 գաղութում գրեթե ողջ 8-րդ ջոկատը` 35-ից 29 մարդ, կտրել է երակները», - մասնավորեցրել է աղբյուրը:
Նրա խոսքով` ակցիայի մասնակիցներն այս կերպ ցանկանում էին ուշադրություն հրավիրել մեկ այլ ջոկատի բանտարկյալների կողմից իրենց իրավունքների ոտնահարմանը և իրենց հանդեպ ծաղրանքներին: Նրանցից 8-ին տեղափոխել են Բրյանսկի շրջանի հիվանդանոց:










